Յուրաքանչյուր հինգերորդ ամերիկացի մինչ այժմ ստացել է ԱՄՆ կողմից հաստատված պատվաստանյութերի՝ ամերիկյան և գերմանական գործընկերներ Pfizer և BioNTech-ի, կա՛մ Moderna ամերիկյան ընկերության երկու չափաբաժին, կա՛մ էլ ամերիկյան Johnson & Johnson-ի միաբաղադրիչ պատրաստուկի մեկ չափաբաժին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի ղեկավար Ռոշել Վալենսկին:
Ըստ The Washington Post-ի, մինչ այժմ 101,8 միլիոն ամերիկացի ստացել է առնվազն մեկ չափաբաժին պատվաստանյութ: Ըստ վերջին տվյալների, ԱՄՆ բնակչությունը կազմում է մոտավորապես 328 միլիոն մարդ: