Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը մնում է որպես ժողովրդավարության փարոս Հարավային Կովկասում. ԱՄՆ դեսպան

28/10/2023
- Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոր պարեկային ոստիկանության գործարկմամբ Սյունիքի մարզի բնակիչները կկարողանան առավել սերտորեն աշխատել իրավապահ և արդարադատության համակարգի ներկայացուցիչների հետ և ավելի անվտանգ զգալ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ով մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը:

«Միացյալ Նահանգների կառավարության անունից ինձ համար մեծ պատիվ է այսօր միանալ ձեզ այս կարևոր իրադարձությանը։ Գիտեմ, որ այս հանդիսավոր արարողությունից հետո Սյունիքի մարզի պարեկային ոստիկանները պաշտոնապես կանցնեն իրենց պարտականությունների կատարմանը ողջ մարզում։ Դրանով նաև կնշանավորվի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում պարեկային ոստիկանության ձևավորումը։

Օգտվելով առիթից, որ այստեղ եմ գտնվում՝ Սյունիքում, ուզում եմ ձեզ ասել այն կարևոր աշխատանքի մասին, որ դուք իրականացնելու եք այստեղ՝ Սյունիքի մարզում։

Վերջերս Հայաստանի վարչապետին ուղղված իր նամակում նախագահ Բայդենը վերահաստատել էր Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը։

Նախ և առաջ այս պարտավորությունը կիրառելի է և վերաբերվում է հենց Սյունիքի մարզին, որը հատկապես տուժել է տարածաշրջանային հակամարտության և արտաքին ագրեսիայի հետևանքով, իսկ վերջերս Սյունիքը ընդունել էր Լեռնային Ղարաբաղից տեղահանված 100 հազարից ավելի էնթիկ հայերին։

Սակայն, ի հեճուկս այս դժվարությունների և խնդիրների, Հայաստանի և Սյունիքի մարզի հանձնառությունը՝ ամրապնդել իրավունքի գերակայությունը, մնացել է անսասան։ Եվ այս հանձնառության շնորհիվ է, որ Հայաստանը մնում է որպես ժողովրդավարության փարոս Հարավային Կովկասում»,- ընդգծեց Քվինը։

ԱՄՆ դեսպանի խոսքով՝ Միացյալ Նահանգների համար մեծ պատիվ է եղել համագործակցել Հայաստանի Հանրապետության հետ ոստիկանական բարեփոխումների այս հավակնոտ ծրագրի իրագործման հարցում։

«Ուզում եմ գովերգող խոսքերով նշել վարչապետի և ներքին գործերի նախարարության աշխատանքը՝ առաջնորդելու այս բարեփոխումների գործընթացը երկրում։

Հաշվի առնելով դրական ձեռքբերումները, որոնք արձանագրվել են այս բարեփոխումների ընթացքում մինչ օրս, ես ուզում եմ գոհունակությամբ հայտարարել, որ մինչ այժմ Միացյալ Նահանգների կողմից 15 միլիոն դոլար աջակցությանը Միացյալ Նահանգներն ավելացնում է ևս 1 միլիոն դոլար աջակցություն ոստիկանական բարեփոխումների համար։

Այս հավելյալ ֆինանսավորումը կօգտագործվի պարեկային ոստիկանության հաջորդ ակադեմիայի անցկացմանը, որ նախատեսվում է 2024 թվականին»,-նշեց Քվինը։

Նա կրկին շնորհավորեց պարեկային ոստիկաններին՝ իրենց ծառայության մեկնարկի կապակցությամբ։ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Գազայում գործողության նոր փուլի մեկնարկի մասին

Հաջորդ գրառումը

Լավրովն ու Բայրամովը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախապատրաստումը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել պարարտանյութ և հացահատիկ

06/05/2026
Նորություններ

Ալիևը տեսաուղերձում Արցախի հայերին անվանեց «սեպարատիստ» ու դժգոհեց Եվրախորհրդարանի բանաձևից

04/05/2026
Նորություններ

Օտարերկրյա 150 դեսպան այցելել է բռնազավթված Ստեփանակերտի «Հայղթանակի զբոսայգի»

01/05/2026
Նորություններ

Հայաստանը դիտարկում է Վրաստանին փոխանցել Ջիլիզա գյուղը

28/04/2026
Հաջորդ գրառումը

Լավրովն ու Բայրամովը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախապատրաստումը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայ ժողովրդին կամք և ուժ է մաղթել

06/05/2026

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին։ Այս դատը բացվել է Հայոց պետականության դեմ։  «Պի՛նդ եղեք»․ Դավիթ Իշխանյանը Բաքվի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական