Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ղարաբաղյան հակամարտության մասին ԶԼՄ-ների լուսաբանումը` թյուրքալեզու երկրներին կոչ անելով ստեղծել անկախ տեղեկատվական համակարգ և ԶԼՄ-ներ, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:
«Չվերահսկվող սոցիալական ցանցերը սկսել են սպառնալ ժողովրդավարությանը, հասարակությանը և պետությունների ազգային անվտանգությանը: Մեր երկրները պետք է ձևավորեն անկախ տեղեկատվական համակարգ և լրատվամիջոցներ, ինչպես դա անում է Թուրքիան այսօր պաշտպանության ոլորտում»,- ասել է Էրդողանը Թյուրքական խորհրդի մեդիա ֆորումի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում:
Նա արևմտյան լրատվամիջոցներին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ՝ 2020 թվականի աշնանը ղարաբաղյան հակամարտությունը լուսաբանելիս՝ դա անվանելով «տեղեկատվական էմբարգոյի» ոչ առաջին ու ոչ վերջին օրինակը։







