Տարածաշրջանի սահմանների և աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն կհանգեցնի լարվածության և չարաշահումների տարածաշրջանից դուրս գործող դերակատարների կողմից. ասել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը։
Իրանցի պաշտոնյան հավելել է, որ անհրաժեշտ է ավելի շատ քննարկումներ ծավալել Զանգեզուր միջանցքի և Հյուսիս-Հարավ ճանապարհի հետ կապված հարցերի շուրջ։