The Wall Street Journal-ի հոդվածում ասվում է, որ «Թուրքիայի հետ դաշինքի մեջ գտնվող սիրիական զինված խմբավորումների հարյուրավոր անդամներ մասնակցել են Ադրբեջանի և Հայաստանի միջև մարտերին»: Նյութը հրապարակվել է երեքշաբթի օրը
Ըստ թերթի, «հարյուրավոր գրոհայիններ էլ պատրաստվում են ուղարկվել» դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Հոդվածում նշվում է, որ այս տեղեկությունը հաստատել են Սիրիայում գտնվող թերթի երկու աղբյուրներ՝ կապված գրոհայինների տեղափոխման հետ:
Ըստ թերթի, սեպտեմբերի կեսերին Սիրիայից գրոհայինները սկսել են հակամարտության գոտի ուղարկել «միանգամից 100 հոգանոց խմբերով»: