Շաբաթ, 25 Հուլիս, 2026

2021 թվականին հայկական զինված ուժերը հայ–ռուսական միացյալ զորախմբի կազմում կանցկացնեն 3 զորավարժություն

2021 թվականին հայկական զինված ուժերը հայ–ռուսական միացյալ զորախմբի կազմում կանցկացնեն 3 զորավարժություն։ Ռուսաստանում անցկացվող խոշոր զորավարժություններից Հայաստանը կմասնակցի «Արևմուտք-2021» զորավարժությանը։

«Արևմուտք-2021»–ը պլանավորված է սեպտեմբերին։ Զորավարժությանը կմասնակցեն մոտոհրաձգային, հրետանային, ՀՕՊ, ՌԷՊ և ինժեներական զորքերի ստորաբաժանումներ։

ՀԱՊԿ–ի կազմում Հայաստանը մասնակցելու է ավանդական «Որոնում», «Փոխգործակցություն», «Էշելոն», «Անքակտելի եղբայրություն» և «Մարտական եղբայրություն-2021» զորավարժություններին։ Նախարարը հայտնել է նաև, որ ՀՀ Զինված ուժերը կմասնակցեն Ռուսաստանում անցկացվող միջազգային բանակային խաղերին։

@combatanalytics