Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար ՀՀ-ն որևէ երկրի միջնորդությանը չի դիմել․ Արարատ Միրզոյան

06/12/2023
- Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարևորեց Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը՝ ընդգծելով, որ մեծ ջանքեր են գործադրվել այդ ուղղությամբ։ Միրզոյանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանի հարցին, թե ինչպե՞ս Հայաստանին հաջողվեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ և արդյոք ակնկալիքներ կան այս ուղղությամբ։

«Մեծապես կարևորում եմ այն ինչ տեղի ունեցավ։ Առհասարակ Հայաստանի Հանրապետությունը մեծ կարևորություն է հաղորդում արաբական աշխարհի հետ իր հարաբերություններին և կարծում ենք, որ այստեղ գրեթե բոլորի հետ կան չիրացված հնարավորություններ։ Տասնապատիկ ավելի ափսոս էր Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալը։ Իհարկե, 30 տարիների ընթացքում ջանքեր գործադրվել են այդ ուղղությամբ, սակայն, ցավոք, հաջողությամբ չեն պսակվել։ Եվ կարող եմ ասել, Արտաքին գործերի նախարարի պաշտոնին նշանակվելու առաջին իսկ օրերից մեծ ուշադրություն եմ դարձրել հենց այս հարցին՝ հանդիպումներ ենք նախաձեռնել։ Ընդհանրապես տեղի է ունեցել երկու պաշտոնական հանդիպում իմ և իմ գործընկերոջ միջև։ Մենք միասին բազմակողմանի այլ հարթակներում շփվել ենք, հեռախոսազրույցներ ունեցել, քննարկումներ են եղել դեսպանների մակարդակով, պատվիրակություն է այցելել Սաուդյան Արաբիա։ Եվ ինչպես տեսնում եք երկու երկրները անհրաժեշտ համարեցին ստորագրել այդ արձանագրությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին»,- ասաց Միրզոյանը։

ԱԳ նախարարն ընդգծեց՝ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հաստատումը վերջը չի, այլ հակառակը՝ գործընթացի սկիզբը։

«Կարծում եմ, որ Սաուդյան Արաբիայի մեր գործընկերները կիսում են այս դիրքորոշումը, որ կա բազմաթիվ ուղղություններ և ոլորտներ, որ դեռ նոր-նոր պետք է բացահայտենք և մեծ համագործակցություն ծավալենք»,- եզրափակեց Միրզոյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե ադրբեջանական տիրույթում տարածվում են տեղեկություններ, համաձայն որոնց՝ Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Հայաստանի Հանրապետությունը դիմել է Լիբանանի և այլ երկրների միջնորդությանը, ԱԳ նախարարն ընդգծեց, որ ՀՀ-ն որևէ երկրի միջնորդությանը կամ օգնությանը չի դիմել։

«Փոխըմբռնումն ու ի վերջո դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության ստորագրումը տեղի է ունեցել բացառապես երկկողմ շփումների արդյունքում, երկու երկրների մեծ պատրաստակամության շնորհիվ», – նշեց նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալիևը գնահատում է Արցախում «իրենց հասցված վնասները»

Հաջորդ գրառումը

ՀՀ ՄԻՊ-ը Եվրախորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցեր

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

18/04/2026
Նորություններ

Ձերբակալել են Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին. ArmLur.am

18/04/2026
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026
Նորություններ

Սրանց զենքը վիրավորանքն է, կեղծիքը, զրպարտությունը, բռնությունն ու ոհմակային հարձակումը. Տիգրան Աբրահամյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ ՄԻՊ-ը Եվրախորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցեր

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական