Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Պուտինն ու Ալիևը զրուցել են

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել:

Կողմերը քննարկել են 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը, ինչպես նաև երեք երկրների՝ ամենաբարձր մակարդակով նախկինում արված համատեղ հայտարարությունները։

 Ընդգծվել է եռակողմ ձևաչափով աշխատանքը շարունակելու կարևորությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնման համար։