Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի քանի մեխ այդ միֆի դագաղին կխփեմ նաև ես

23/11/2022
- Հրապարակախոսություն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է.

«Մեր ընդդիմախոսների կողմից տարածված կարծրատիպը, թե Սերժ Սարգսյանը 2013-ի սեպտեմբերին, մի գիշերվա ընթացքում փոխեց Հայաստանի ինտեգրման ուղղությունը, կատարյալ անհեթեթություն է, որը տարիներ շարունակ սերմանվել է գործից անտեղյակ կամ գործի էությունը միտումնավոր խեղող շրջանակների կողմից:

Այն քանիցս հերքվել է հանրային դաշտում, և մի քանի մեխ այդ միֆի դագաղին կխփեմ նաև ես։

1.Եվ այսպես, դեռևս 2013-ի վաղ գարնանը, ՀՀԿ գործադիր մարմնի նիստերից մեկում, որին մասնակից եմ եղել նաև ես, քննարկվել է այս հարցը, որ եթե հանկարծ ԵՄ-ն մեզ կանգնեցնի ընտրության առջև, ապա որ ճանապարհով պետք է գնա Հայաստանը: Եթե «և՛-և՛»-ը, փոխվի «կա՛մ-կա՛մ» -ով ինչպիսի «կամ» պետք է ընտրենք մենք՝ ելնելով մեր անվտանգային և տնտեսական շահերից:

Թող ներեն իմ կուսակցական գործընկերները, բայց ԳՄ նիստում արտահայտվողների 100 տոկոսն այդ ընտրության մեջ՝ «կա՛մ-կա՛մ»-ի պարագայում, համապատասխան հիմնավորումներով, կողմ էին, որպեսզի նման երկընտրանքի դեպքում Հայաստանն ընդունի Ռուսաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները չփչացնելու, չխզելու տարբերակը: Նույնանման քննարկում տեղի է ունեցել նաև ՀՀ Կառավարության անդամների հետ: Եվ դա էր Հայաստանի անվտանգությունն ու տնտեսական կայունությունն ապահովելու միակ ճանապարհը:

2.Ավելին՝ 2013-ի հուլիսին՝ Քիշնևում, տեղի ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը (EPP Eastern Partnership Summit), որին մասնակցում էին նաև այդ ժամանակահատվածում Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժոզե Բարոզոն, եվրոպական այլ բարձրաստիճան չինովնիկներ և մի շարք պետությունների ղեկավարներ:
Հայաստանը ներկայացնում էր Սերժ Սարգսյանը, պատվիրակության կազմում էինք նաև Վիգեն Սարգսյանը, ես և այլ գործընկերներ: Այդ գագաթնաժողովին շատ բուռն փակ քննարկում տեղի ունեցավ՝ ընթրիքի ֆորմատով, որտեղ Սարգսյանի և Բարոզոյի միջև բաց խոսակցություն տեղի ունեցավ այն մասին, որ ԵՄ-ն խաղի ընթացքում սկսել է փոխել խաղի կանոնները:
Եթե Արևելյան գործընկերության պրոյեկտը մեկնարկել էր ոչ թե որպես անտագոնիստական պրոյեկտ աշխարհաքաղաքական իմաստով, ապա եվրոպական ղեկավարների խոսույթն ու պայմանները, որոնք թելադրվում էին Արևելյան գործընկերության մասնակիցներին, հընթացս դարձել էին հակադրական: Ես ոչ միայն ականատեսն եմ եղել այն փաստի, որ Սերժ Սարգսյանը բաց տեքստով Եվրահանձնաժողովի նախագահին պատասխանել է, որ փոխում են խաղի կանոնները խաղի ընթացքում, ուստի Հայաստանին այլ ընտրություն չի մնում, այլ նաև՝ ինքս մասնակցել եմ այդ դիսկուրսին՝ մի փոքր թեմատիկ հատվածի հիմնավորումը վերցնելով ինձ վրա:
Սերժ Սարգսյանն իր ելույթի հրապարակային հատվածում ևս խոսել է այս մասին, նշելով. «Մեր պատկերացման մեջ Արևելյան գործընկերությունն իր բնույթով համագործակցություն, այլ ոչ թե հակասություններ ստեղծելուն ուղղված նախաձեռնություն է, այն ուղղված չէ որևէ պետության կամ պետությունների խմբի դեմ: Այս գործընկերությունն ուղղված է բաժանարար գծերի վերջնական հաղթահարմանը»:

3.Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության հարցին, ապա կարող եմ ուղիղ պնդել, որ այդպիսի ցանկություն մեր երկիրը հայտնել է դեռևս Դմիտրի Մեդվեդևի, որպես ՌԴ նախագահ, պաշտոնավարման ընթացքում, այսինքն՝ մինչև 2013 թվականը: Այս փաստերը բավական են հասկանալու համար, որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի ազդարարված որոշումը չի՛ եղել մեկ գիշերվա որոշում: Ավելին՝ Հայաստան-ԵՄ բանակցությունները, որոնք տարվում էին Ասոցացման համաձայնագրի շուրջ, չեն եղել ՌԴ-ից գաղտնի կամ թաքուն:
Եվ, բնականաբար, Հայաստանի նման որոշումը անակնկալ չի եղել նաև ԵՄ ղեկավարների համար, քանզի այս մասին նրանց ներկայությամբ մի քանի անգամ խոսվել է նույն ԵԺԿ գագաթնաժողովների ընթացքում:»։

Նախորդ գրառումը

35-ամյա տղամարդն ինքնահրկիզվել է

Հաջորդ գրառումը

Պուտինն ու Ալիևը զրուցել են

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը. Վահե Հովհաննիսյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Պուտինն ու Ալիևը զրուցել են

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական