Friday, 24 July, 2026

Մուսթաֆաևը 3 անցակետերի տեղադրումն իմիտացիա է համարում

«Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությանը վերաբերող 9 – րդ կետի պայմանները չկատարելու գլխավոր պատճառը Հայաստանի կողմից  ավտոմոբիլային ճանապարհի օպտիմալ  երթուղի տրամադրելու ցանկության բացակայությունն է», – հայտարարել է  Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը։

  Sputnik Азербайджан-ը հաղորդում է, որ Մուսթաֆաևը նաև ասել է, թե Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետ  տեղակայելու մասին Հայաստանի կառավարության որոշումն Ադրբեջանում գնահատում են որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ստանձնած պարտավորությունների կատարման իմիտացիա։