Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Իրանը 300 կմ հեռավորությամբ հրթիռ է փորձարկել

2020թ․ փետրվարի 14-ին Իրանի ցամաքային ուժերը փորձարկել են նոր հրթիռ, որի հեռահարությունը 300 կմ է։

Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ մեջբերելով Իրանի ցամաքային զորքերի բրիգադային գեներալ Կիոմարս Հեյդարին։

Փորձարկումը կատարվել է հրթիռի ճշգրտությունն ու հզորությունը գնահատելու համար։ Նշվում է, որ ավտոմատացված համակարգերով գործարկվող հրթիռը կարող է խոցել թիրախը 300 կմ հեռավորության վրա։

razm.info