Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Թուրքիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը հասել է 40-ի

Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների հետևանքով առնվազն 40 մարդ է մահացել։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարական վարչությունը։

«Ջրհեղեղների հետևանքով զոհվել է 34 մարդ Կաստամոնում, 6 մարդ՝ Սինոփում։ 9 քաղաքացու բժշկական օգնություն է ցուցաբերվում հիվանդանոցներում։ Շարունակվում են Բարտինում անհետ կորած մարդու որոնումները»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: