Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայում առաջարկել են ՀՀ-Թուրքիա սահմանային անցակետն անվանակոչել Թալեաթ փաշայի անունով

26/04/2022
- Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքիայում քեմալիստական ընդդիմադիր նորաբաց «Հաղթանակ» կուսակցությունը (Zafer Partisi) մեջլիսին նախագիծ է առաջարկել Կարսի նահանգում ՀՀ-Թուրքիա սահմանային անցակետի անունը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին։ Այս  մասին գրում է «Սպուտնիկ Արմենիան»՝ վկայակոչելով թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթից։

Այս առաջարկից հետո Թվիթերի թուրքական տիրույթում արշավ է սկսվել, ակտիվ տարածվում է «Թալեաթ փաշա սահմանային անցակետ» հեշթեգը, որն այս պահին Թուրքիայի տարածքում թրենդային հեշթեգերի առաջին եռյակում է։

Մեջլիսում նորաբաց քեմալիստական կուսակցության միակ ներկայացուցիչ և կուսակցության ղեկավար Ումիթ Օզդաղը նախագիծն առաջարկել է այն բանից հետո, երբ երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ուրուգվայում հայերին ազգայնամոլական «գորշ գայլերի» նշանն է ցույց տվել։

«Եթե ձեր արձագանքն անկեղծ է, ապա սպասում ենք մեր կուսակցության՝ սահմանային անցակետի անունը փոխելու մասին առաջարկին ձեր աջակցությանը։ Այժմ դուք առերեսվում եք «անկեղծության թեստի» հետ։ Եթե չաջակցեք դրան, թուրք հասարակությունը կհիշի ձեր այդ պահվածքը, եթե աջակցեք, մենք կծափահարենք ձեզ»,- հայտարարել է թուրք պատգամավորը։

Հիմա հայ-թուրքական սահմանին թուրքական անցակետը կոչվում է «Աքքայա» (թրգմ․՝ «Սպիտակ ժայռ»), Կարսի նահանգի նույնանուն շրջանի անունով։ Անցակետը Թուրքիան փակել է 1993թ-ից։ Դրա դիմաց հայկական կողմից «Ախուրյանի» սահմանային անցակետն է։ Թվիթերում տարածվում է նաև անցակետի վրա համակարգչով «խմբագրված» անունով լուսանկարը։

Թալեաթը Հայոց ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներից էր։ 1913-1918 թվականներին նա զբաղեցրել է Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը։ 1921 թվականի մարտի 15-ին սպանվել է Սողոմոն Թեհլերյանի կողմից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կոչ եմ անում Թուրքիայի ներկայացուցիչներին նույն ջանասիրությամբ լծվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործին

Հաջորդ գրառումը

«Ծանր վիրավորանքի» հոդվածը կմնա՞ որպես նիկոլական բութ գործիք, թե ոչ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մենք պետք է կամուրջներ կառուցենք, ոչ թե այրենք դրանք. Կոբոխիձե

17/04/2026
Նորություններ

Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների ամրությունը. Օվերչուկ

17/04/2026
Նորություններ

Հայաստանի զինված ուժերը 5 մարտական ​​դիրք են հանձնել ադրբեջանական կողմին

17/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Հաջորդ գրառումը

«Ծանր վիրավորանքի» հոդվածը կմնա՞ որպես նիկոլական բութ գործիք, թե ոչ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական