«Մերձիշխանական շրջանակները շարունակում են տարածել այն կեղծ տեղեկատվությունը, որ Բագրատաշեն֊Սադախլո կամրջի շինարարության շուրջ Երևանն ու Թբիլիսին պայմանավորվել են 2018 թ.֊ին»,-գրել է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։
Նա ներկայացրել է կամրջի շինարարության հետ կապված մանրամասներ.
Մինչդեռ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս 2015 թ.֊ին, իսկ 2016 թ.֊ին արդեն սկսվել էին փորձագիտական աշխատանքները, այդ թվում՝ օբյեկտի սեյսմիկ անվտանգության մասով (անձամբ մասնակցել եմ որոշ կազմակերպչական աշխատանքներին)։
Ավելին, «Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի անցակետերի արդիականացում» ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության և ՄԱԿ֊ Զարգացման ծրագրի ներկայացուցիչների կողմից դեռևս 2012 թ.֊ին։