Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աղվանքը թե՛ իր հոգևոր և թե՛ մշակութային ժառանգությամբ որևէ առնչություն չունի ներկայիս Ադրբեջանի Հանրապետության հետ

25/03/2021
- Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

✅ Ադրբեջանի իշխանությունները և մասնավորաբար նախագահ Իլհամ Ալիևը, անտեսելով միջազգային մարդասիրական ու մշակութապահպան կազմակերպությունների, պատմաբանների, հնագետների, պետական այրերի կոչերն ու հորդորները, շարունակում են կեղծիքի տարածման իրենց քաղաքականությունը՝   Արցախի դարավոր հայկական սրբավայրերը ներկայացնելով որպես «հին ուդիական կրոնական ժառանգություն»: Ակնհայտ է, որ Ադրբեջանը այս միջոցով փորձում է լուծել իր առջև դրված քաղաքական ծրագիրը՝ իր տիրապետության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր կառույցները հռչակելով ուդիական:

✅ Հայ հանրությունը ցավով տեղեկացավ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու՝  «Կանաչ ժամ»-ի, ինչպես նաև միջազգային հայտնի լրատվամիջոցի՝ BBC-ի կողմից փաստարկված Մեխակավանի (Ջեբրայիլ) Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման մասին, որ տեղի է ունեցել ռազմական գործողություների ավարտից ամիսներ անց:    

✅ Օրերս էլ Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին Իհլամ Ալիևը ալբանական հռչակեց, հայտարարելով, որ  հայերը իբր կեղծել են եկեղեցու վրայի արձանագրությունները: Մինչդեռ պատմական իրողություն է, որ Ծակուռի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին XVII-րդ դարի կառույց է, հայկական Ծաղկավանք վանական համալիրից պահպանված միակ եկեղեցին։ Այս կերպ Ալիևը, շարունակելով Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, հող է ստեղծում հայ հոգևոր-մշակութային հուշարձանների յուրացման համար: 

✅ Հակառակ ադրբեջանական քարոզչամեքենայի պնդումների, պատմական փաստ է, որ Աղվանքը թե՛ իր հոգևոր և թե՛ մշակութային ժառանգությամբ որևէ առնչություն չունի ներկայիս Ադրբեջանի Հանրապետության հետ: Աղվանքում է գործել հայ հոգևոր կենտրոններից մեկը՝ Աղվանից կաթողիկոսությունը, այդ մասին բազմաթիվ պատմական վկայություններ կան, այդ թվում՝ Պլինիոս Կրտսերի, Պլուտարքոսի, Կորյունի, Փավստոս Բուզանդի, Մովսես Կաղանկատվացու և վաղ շրջանի այլ հեղինակների գործերում:

✅ Ադրբեջանի կողմից գրաված տարածքներում, որտեղից վտարվել է հայկական բնակչությունը, հազարավոր խաչքարեր, մատուռներ, եկեղեցիներ ու վանքեր, որպես  հայ հոգևոր ժառանգության անձայն վկաներ, որոնք դարեր շարունակ կանգուն են եղել,  դեռ սպասում են քրիստոնյա հայորդիների  աղոթքին:

✅ Խստորեն դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների այս քաղաքականությունը՝ վերստին կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը՝ կասեցնելու համաշխարհային ժառանգության մաս կազմող Արցախի հոգևոր-մշակութային հուշարձանների ոչնչացումը։

[Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հանձնախումբ
25 մարտի, 2021 թ․]

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքական 5-րդ սերնդի TF-X կործանիչը 2025-ին կկատարի առաջին թռիչքը

Հաջորդ գրառումը

Ուշագրավ փաստ․ 50.000 դրամ՝ Փաշինյանի հետ հանդիպման համար

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով վերաքննիչ բողոքի քննությունը

26/05/2026
Նորություններ

Բաքուն թելադրում է հայ-թուրքական սահմանի բացման ժամկետն ու պայմանը. ԱԿՈՍ

21/05/2026
Միջազգային

Վրաստանի վարչապետը բաց նամակ է հղել ԵՄ առաջնորդներին

20/05/2026
Նորություններ

Թուրքիան որոշել է վերանայել դասագրքերի տերմինաբանությունը. «անհիմն հայկական մեղադրանքներ»

19/05/2026
Հաջորդ գրառումը

Ուշագրավ փաստ․ 50.000 դրամ՝ Փաշինյանի հետ հանդիպման համար

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական