Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

«Ալիևները «Սոսու պուրակում» չեն լուսանկարվել». ՇՄ նախարարություն

🔴🟡 Տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական  արգելավայրի տարածք չէ, այլ Ծավ գետի հովտով շարունակվող, ներկա պահին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է, որը չի գտնվում է ՀՀ տարածքում։
 
««Սոսու պուրակ» պետական արգելավայրը, որի տարածքը 64,2 հա է, գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի վարչական տարածքում՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո։
 
Այնտեղ մինչ պատերազմը իրականացվել են նաև սահմաների երկայնքով հստակ կոորդինատներով սահմանասյուների տեղադրման աշխատանքներ, ինչը սահմանային փոփոխության չի ենթարկվել։

Շրջակա միջավայրի նախարարություն