Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում 9 քաղաք «զրոյից կկառուցի»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն Լեռնային Ղարաբաղում զրոյից կառուցում է 100 բնակավայր, այդ թվում՝ ինը քաղաք և ութ գյուղ։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Ալիևն ասել է Կենտրանական Ասիայի պետությունների տնտեսություների համար ՄԱԿ-ի հատուկ ծրագրի գագաթնաժողովի ընթացքում իր ելույթի ժամանակ։

«Օկուպացիայից ազատագրված տարածքներում մենք… զրոյից կառուցում ենք նոր քաղաքներ և գյուղեր, սկզբնական փուլում նախատեսվում է վերականգնել 100 բնակավայր, այդ թվում՝ ինը քաղաք և ութ գյուղ: Մեծ վերադարձ ծրագրի շրջանակներում նախկին ներքին տեղահանվածները վերադառնում են իրենց պապենական հողեր : Մինչև 2026 թվականի վերջը 140 հազար նախկին ներքին տեղահանված կվերադառնան իրենց տները»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը, սակայն, չի մանրամասնել, թե որ քաղաքների մասին է խոսքը։