Դեկտեմբերի 25-ին Վրաստանի Հանրապետության խորհրդարանը ընդունել է բանաձև ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու ծրագրերի մասին՝ որպես արտաքին քաղաքական գերակայություն. հաղորդում է երկրի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը:
«Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցությունը Վրաստանի արտաքին քաղաքականության անվիճելի գերակայությունն է»,- ասվում է խորհրդարանականների կողմից հաստատված փաստաթղթում:
Հիշեցնենք, որ Վրաստանի՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալուց ի վեր Վրաստանի իշխանությունները ձգտում էին անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին: 1992-ին Վրաստանը միացավ Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին:Վրաստանը չի ճանաչում իրենից անջատված Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը՝ այդ հանրապետությունները համարելով իր տարածքը: Մինչդեռ այնտեղ ռուս զինվորականներ կան: