Վրաստանն ակնկալում է դրական դեր խաղալ Անդրկովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում: Այս մասին ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
«Չնայած տարածաշրջանում շարունակվող հակամարտությանը, մենք կարողացանք ընտրություններն անցկացնել հանգիստ մթնոլորտում: Ընտրական գործընթացն ավարտվեց խաղաղ այն շրջաններում, որտեղ խիտ ապրում են մեր հայկական և ադրբեջանական ծագումով քաղաքացիները: Սա նշան է, որ այս ամենաբարդ և ցավոտ հակամարտության պայմաններում Վրաստանը կայունության կղզյակ է և մի երկիր, որտեղ շարունակվում են հանդուրժողականության և կովկասցիների համակեցության ավանդույթները: Հուսով եմ, որ մենք կարող ենք դրական դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում, ինչը երեք երկրների ապագայի նախապայմանն է», ասված է նախագահի հայտարարության մեջ: