Չավուշօղլուն նշել է, թե որ դեպքում Թուրքիան պատրաստ կլինի կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ

179

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հաստատել է Անկարայի մտադրությունը` Երևանի հետ կարգավորել հարաբերությունները՝ մեկ պայմանով: Դիվանագետը նման կեղծավոր հայտարարություն է արել իր գերմանացի գործընկեր Հայկո Մաասի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղում հրադադար է ձեռք բերվել, թուրք նախարարը ստեղծված իրավիճակն անվանել է «լավ հնարավորություն»:

«Եթե զինադադարը երկարաժամկետ է, Թուրքիան և Ադրբեջանը կարող են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Մենք այս գործընթացը կհամակարգենք Ադրբեջանի հետ»,- ասել է Չավուշօղլուն: