Ղարիբաշվիլին նախատեսում է Դավիթ Գարեջիի թեման քննարկել Ադրբեջանի նախագահի հետ

122

Վրաստանի վարչապետի հավանական թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին, որին այսօր պետք է հաստատեն վարչապետի պաշտոնում, խորհրդարանում հայտարարել է, որ Ադրբեջան կատարելիք իր այցը կլինի արտասահմանյան առաջին այցերից մեկը: Նա նախատեսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել սահմանների սահմանագծման ու սահմանազատման հարցը և Դավիթ-Գարեջի վանական համալիրի թեման:

Ղարիբաշվիլին ասել է, որ Ադրբեջանը Վրաստանի սերտ և ռազմավարական ընկերն է, և երկիրը ղեկավարում է «իմաստուն կառավարիչ պարոն Ալիևը», որի հետ ինքը «շատ լավ հարաբերություններ ունի»:

«Մենք երկխոսելու ենք Ադրբեջանի՝ մեր եղբայրական պետության հետ: Հավատում եմ, որ պարոն Ալիևը և ադրբեջանական բարեկամական կողմը ողջամիտ որոշումներ կկայացնեն, մենք կկարողանանք բանակցություններ վարել և ընդհանուր լեզու գտնել»,- ասել է նա:

Ղարիբաշվիլին նաև մեղադրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին դավաճանության մեջ և հավելել, որ Սահակաշվիլին որոշում է կայացրել, որը վնաս է  հասցրել երկրին: