Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է․ Ռայիսի

107

Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է, Սամարղանդում ՇՀԿ գագաթաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։

Իրանի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ «խոսելով ՆԱՏՕ-ի էքսպանսիոնիստական քաղաքականության մասին, Ռայիսին անդրադարձել է Կովկասում ծավալվող իրադարձություններին»։

«Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է և ապակայունացնում է տարածաշրջանը»,-ասել է Ռայիսին։

Yerevan Today