Կարմիր խաչն Ակնայի ճանապարհով հումանիտար օգնություն է հասցրել Ստեփանակերտ

7

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) մեքենան Աղդամ-Խանքենդի ճանապարհով վերադարձել է Աղդամ»,- հայտնում է ադրբեջանական Report-ը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ԿԽՄԿ բեռնատարը ալյուր և դեղորայք է հասցրել Ստեփանակերտ, ապա վերադարձել Ակնա:

Նշենք, որ ռուսական կողմն էլ հայտնել է, որ Լաչինի ճանապարհով Կարմիր խաչը հումանիտար օգնության 2-րդ շարասյունն է հասցրել Ստեփանակերտ։