Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուրբաթ օրը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրները: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովի արդյունքները, ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքը, ներառյալ հումանիտար հարցերի լուծմանը, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացի մեկնարկը», – ասված է հայտարարության մեջ:
Դիվանագիտական գերատեսչությունը հավելել է, որ արծարծվել են երկկողմ համագործակցության մի շարք արդիական թեմաներ և միջազգային օրակարգ:
News.am