Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը կոչ է արել փոխել միջուկային զենք ունեցող Իրանին դիմակայելու իրենց ծրագրերը:
Հինգշաբթի առավոտյան Թել Ավիվում Իսրայելի ռազմական ակադեմիայի արարողության ժամանակ ելույթ ունենալով՝ Գանցը պնդեց. «Մեր ամենամեծ սպառնալիքի առջև, որը Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումն է, մեզ այլ բան չի մնում, քան ուժեղացնել մեր ուժերը, հույսը դնել մարդկային կապիտալի վրա և կյանքի կոչել մեր ծրագրերը»:
Ըստ The Times of Israel լրատվական կայքի, նա Իսրայելի նոր կառավարությանը կոչ է արել պայմանավորվածություններ ձեռք բերել ռեժիմի անվտանգության ուժերում ռազմական գերազանցությունը պահպանելու համար¹:
«Այս բոլոր սպառնալիքները պարտավորեցնում են մեզ մեծացնել և արագացնել երկաթե գործողություններով առաքելություններ իրականացնելու պատրաստակամությունը, այլ ոչ թե բառերով», – հավելեց Իսրայելի պաշտպանության նախարարը:
Գանցը նախկինում էլ պնդում էր խանգարելու են Իրանին դառնալ միջուկային տերություն, որ Թել Ավիվը դա կանի ճիշտ ժամանակին և տեղում:
Վերջին ամիսներին պաշտոնը ստանձնելուց ի վեր, Իսրայելի նոր կառավարությունը աշխատում է կանխել Իրանի միջուկային գործարքի վերածնունդը՝ իսրայելցի պաշտոնյաներին ուղարկելով ԱՄՆ և հանդիպելով ԱՄՆ պաշտոնատար անձանց և միջուկային համաձայնագիրը ստորագրողների հետ:
©️ #ՓԱԿԱԳԻԾ








