Ադրբեջանի հետ համատեղ զինված ուժերի զորավարժությունների շրջանակներում թուրքական բանակը T-129 ATAK հարվածային ուղղաթիռներ է տեղակայել Թուրքիայի, Իրանի և Հայաստանի սահմանների հանգույցում գտնվող Նախիջևանում:
Թուրքիայի զինված ուժերի բազմանպատակ ուղղաթիռները անմիջապես պատրաստության են բերվել թռիչքային-մարտավարական զորավարժությունների համար, հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ը: