Սիրիայում Թուրքիայի դեսպանատունն այսօր վերսկսել է աշխատանքը։
Թուրքիան, որն անմիջական ու մեծ ներդրում ունի Սիրիայում իշխանափոխության գործընթացներում, 12 տարվա ընդմիջումից հետո Դամասկոսում նորից դեսպանատուն է բացել. տեղեկությունը տարածել է Anadolu գործակալությունը։
Սիրիայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա դրոշ է բարձրացվել, այն վերսկսել է աշխատանքը։