Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած և նրա մշակութային մայրաքաղաք հռչակված Շուշի այցելելու իր մտադրության մասին: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ակնկալում ենք, որ Ռամադանից հետո ամենամոտ ապագայում կայցելենք Շուշա, որտեղ կկարողանանք ունենալ տոնի նոր զգացողություն», ասել է նա Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթաժողովում ելույթի ժամանակ, որն ընթանում է տեսակոնֆերանսի ռեժիմում: