Մենք շատ ուրախ ենք, որ վերջին պայմանավորվածություններից հետո «Զանգեզուրի միջանցք» նախագիծը վերագործարկվել է. հայտնել է Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օքթայը։
Ադրբեջանական APA-ն մեջբերել է նրա խոսքը. «Սա իսկապես հզոր նախագիծ է, որը կնպաստի ինչպես տարածաշրջանային խաղաղությանը, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի զարգացմանը։ Այն նաև կարևոր նախաձեռնություն է, որը կարող է միավորել թյուրքական աշխարհը։ Այս նախագիծը կամրապնդի կապերը ոչ միայն Նախիջևանի և Ադրբեջանի մայրցամաքային մասի, այլև Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև ամբողջ թյուրքական աշխարհի միջև։ Տարածաշրջանային տեսանկյունից այս նախագիծը կծառայի բոլոր երկրների, այդ թվում՝ Վրաստանի զարգացմանը։ Եթե ապագայում տարածաշրջանում լիովին խաղաղություն հաստատվի, այս նախագիծը կարող է հիմք դնել նաև Ռուսաստանի և Իրանի համար ավելի ուժեղ և կայուն ապագայի։ Մենք հույս ունենք, որ նախագիծը կիրականացվի որքան հնարավոր է շուտ»։









