Արցախում ադրբեջանական կողմի կրակոցից զինվոր է վիրավորվել

11

Մարտակերտի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել։  

Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հրադադարի խախտման հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի մեկ զինծառայող: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։