Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Հայաստանը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղում ավերածությունների համար: Խոսքը “ենթակառուցվածքների մասին է, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ”:
Ալիևն այցելել է Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջաններ: Այս կապակցությամբ Ադրբեջանի ղեկավարը խոստացել է, որ «հակառակորդը միջազգային դատարանում պատասխան կտան ոչնչացված ամբողջ ենթակառուցվածքի համար»:
«Նրանք միջազգային դատարանում կպատասխանեն ամեն ինչի համար: Ես ասել եմ և ուզում եմ նորից կրկնել, որ ներգրավվելու են միջազգային կառույցներ ու փորձագետներ, բոլոր վնասները հաշվարկվելու են, և մենք 30 տարվա համար փոխհատուցում ենք պահանջելու: Այս օրերին նրանք ավերեցին Քելբեջարը, տները, անտառները: Այս ամենի համար նրանք նույնպես կպատասխանեն», ասել է Ալիևը, որի ելույթի դրվագները նրա կինը տեղադրել է սոցիալական ցանցում: