Ալիև․ «Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը կարող են վստահ լինել, որ իրենց անվտանգությունը կապահովվի»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ինքը «կապահովի Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի անվտանգությունը Բաքվի վերահսկողությանը տարածքների անցնելու դեպքում»: Այս մասին նա հայտարարել է իտալական La Republica թերթին տված հարցազրույցում:

«Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը կարող են վստահ լինել, որ իրենց անվտանգությունը կապահովվի», ասել է Ադրբեջանի ղեկավարը:

Նա նշել է, որ Ադրբեջանը «բազմազգ, բազմադավան երկիր է»: