Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Թայիփ Էրդողանը Շուշիում երկու պետությունների դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր են ստորագրել:
«Ստորագրված համաձայնագիրը պատմական նշանակություն ունի», փաստաթուղթը ստորագրելուց հետո լրագրողներին ասել է Ալիևը: Նրա խոսքերով՝ փաստաթուղթը վերաբերում է երկու երկրների համագործակցության բոլոր ոլորտներին, այդ թվում՝ պաշտպանության: Ալիևը և Էրդողանը հռչակագիրը ստորագրել են անհատական բանակցությունների ավարտից հետո:
Ակնկալվում է, որ հունիսի 16-ին Էրդողանը ելույթ կունենա Ադրբեջանի Միլլի Մեջլիսում (խորհրդարան), ինչպես նաև ներկա կգտնվի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության շրջանակներում Թուրքիայի և Ուելսի ազգային հավաքականների հանդիպմանը:








