Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Միխեիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Ադրբեջանա-վրացական հարաբերությունները թելադրված են մեր ժողովուրդների կամքով, որոնք պատմականորեն ապրել են բարեկամության և բարիդրացիության պայմաններում և մշտապես աջակցել են միմյանց։ Մենք ուրախ ենք, որ նման ամուր հիմքի վրա կառուցված և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերություններն այսօր զարգանում են համակողմանիորեն և հաջողությամբ։
Հավատում եմ, որ մենք համատեղ ջանքեր կգործադրենք՝ ուղղված մեր միջպետական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանն ու ընդլայնմանը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների, հանուն մեր տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման, նրա տնտեսական ներուժի իրացման։