Ադրբեջանն ու Թուրքիան միավորվել են, Ղարաբաղն ազատագրվել է. Քալըն

15

Մենք Հայաստան-Թուրքիա սահմանը 1992-ին փակել ենք, որովհետև պատճառը Հայաստանի կողմից Ղարաբաղի գրավումն էր. հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղյան հարցը լուծվժել է թուրք-ադրբեջանական համագործակցությունը։

«Հիմա պայմանները փոխվել են։ Ադրբեջանն ու Թուրքիան միավորվել են, Ղարաբաղն ազատագրվել է։ Ղարաբաղի հարցը լուծվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի միասնության շնորհիվ»,- ասել է Քալընը։

Անդրադառնալով Երևանի հետ Անկարայի հարաբերություններին՝ նա նշել է. «Ներկայումս մենք անցնում ենք Հայաստանի հետ հարաբերությունների արագ կարգավորման գործընթացով։ Մենք պետք է լուծենք խնդիրները և առաջ շարժվենք»։