Ադրբեջանն ավելացրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Վրաստան

152

Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Վրաստանը Ադրբեջանից ներմուծել է 299,7 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: Այս մասին ասվում է Վրաստանի էլեկտրաէներգիայի համակարգի (ESCO) կոմերցիոն օպերատորի զեկույցում:

Նշվում է, որ այս ցուցանիշը, տարեկան համեմատությամբ, 16,7% -ով բարձր է: Հաշվետու ժամանակահատվածում Վրաստանը ներմուծել է 827.8 մլն կՎտ/ժամ, իսկ Ադրբեջանին բաժին է ընկել Վրաստանի էլեկտրաէներգիայի ընդհանուր ներմուծման 36.2%-ը: Այս տարի Վրաստանի էլեկտրաէներգիայի հիմնական մատակարարը Ռուսաստանն էր՝ 521 մլն կՎտ/ժամ։