Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպումը դժվար թե տեղի ունենա մոտ ապագայում: Այս կարծիքը հայտնել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլին՝ բացատրելով, թե հայկական կողմը դեռ ապակառուցողական մոտեցում է ցուցաբերում իրավիճակին:
Նա նշել է, որ Հայաստանը չի նշել իր պատրաստակամությունը նման հանդիպման առնչությամբ: Ուստի այժմ դրա մասին խոսելը դեռ վաղ է:
«Ինչպես նշել է մեր նախագահը՝ հարգելի Իլհամ Հեյդարի Ալիևը, նման հրավեր չի ստացվել: Եվ, իմ կարծիքով, իրավիճակը դեռ չի հասունացել», մեջբերում է Բյուլ-Բյուլ Օղլուն ՏԱՍՍ-ը:
Ադրբեջանի դեսպանը շեշտել է, որ եթե հայկական կողմը նախաձեռնություն ցուցաբերի, ապա այդ հարցը պատշաճ կերպով կքննարկվի: Նա խոստացել է, որ այդ մասին հասարակությունը կտեղեկացվի: