National Interest ամերիկյան հրատարակությունը գնահատել է ԱՄՆ-ի հնարավորությունները ռուսական «Ավանգարդ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի դեմ:
Ռազմական փորձագետ Պիտեր Սուչիուն նշել է, որ «Ավանգարդ» հրթիռները կարող են շարժվել ձայնի արագությունից 27 անգամ ավելի արագ, իսկ մանևրելու կարողությունը գրեթե անօգուտ է դարձնում դրանց հետագծի կանխատեսման փորձերը:
Սուչիուն նշել է, որ Ավանգարդը շարունակում է մնալ ռուսական զինանոցի ընդամենը մեկ բաղադրիչը։ Իր հերթին, Պենտագոնն արդեն մշակում է ցամաքային ռազմավարական զսպման համար միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ: ԱՄՆ-ն ջանքեր կթափի ռուսական հրթիռներից «հետ չմնալու համար», եզրափակել է վերլուծաբանը: