Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում՝ «Հայկական ժամանակում» հրապարակված Եպիսկոպոսաց դասին վերաբերող նոր հայտարարության լուսանկարը կքննարկվի Մայր Աթոռում։ Այդ մասին «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանը։
Նշենք, որ հայտարարության մեջ նշվում է, թե իբր մի խումբ եպիսկոպոսներ դիմել են մնացյալ եպիսկոպոսներին և հանրությանը՝ կաթողիկոսին և Արշակ Սրբազանին հեռացնելու գործընթացին միանալու համար. «Փաստինֆո»-ի հետ զրույցում Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանը նշեց.
«Եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարության հարցը կուսամնասիրվի, և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես կգա անհրաժեշտ լուսաբանություններով»։
Հիշեցնենք, որ արդեն կան եպիսկոպոսներ, որոնք զարմանք են հայտնել, թե ինչպես է փաստաթղթում հայտնվել իրենց ստորագրությունները։







