Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վիճաբանել է հորեղբոր հետ և կրակոցներ արձակել վերջինիս ուղղությամբ. գործի նախաքննությունն ավարտվել է

05/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են խոշոր չափերով գողություն, ապօրինի կերպով ձեռք բերված եւ պահված հրազենից երկու եւ ավելի անձանց դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու եւ զգալի չափերով թմրամիջոց ձեռք բերելու եւ պահելու դեպքերի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի 27-ամյա բնակիչը՝ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով 33-ամյա համաքաղաքացու հետ, 2019թ. հունվարի 4-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երեւան քաղաքի Վարդանանց 2-րդ նրբանցքի շենքերից մեկի հարակից տարածքում գտնվող ավտոտնակի մուտքի դուռը եւ այնտեղից գաղտնի հափշտակել խոշոր չափերով՝ 1.116.200 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի օղիներ, որոնք տեղավորել են իրենց կողմից տնօրինվող ավտոմեքենաների մեջ եւ հեռացել:

Բացի այդ, 27-ամյա տղամարդը 2019թ. հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը, գտնվելով Երեւան քաղաքի Մալաթիա փողոցի տներից մեկում,  անձնական հարցերի շուրջ վիճաբանել է նույն տանը բնակվող իր հորեղբոր հետ եւ վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից մի քանի անգամ կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելով հեռացել է:

27-ամյա տղամարդը հիշյալ հանցանքները կատարելու մեղադրանքով գտնվելով հետախուզման մեջ, 2020թ. փետրվարի 26-ին, Երեւան քաղաքի Շինարարներ փողոցի շենքերից մեկի բակում, ՀՀ ոստիկանության ծառայողներից կողմից իրեն բերման ենթարկելը խափանելու նպատակով իր կողմից շահագործվող «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայով դիտավորյալ հարվածել է ոստիկանության աշխատակիցներից մեկի ծառայողական ավտոմեքենային, ինչպես նաեւ դիտավորյալ հարվածել եւ վնասել է բակում կայանված քաղաքացիների ավտոմեքենաները եւ դիմել փախուստի:

Այնուհետեւ 2020թ. փետրվարի 28-ին` ժամը 17:00-ի սահմաններում, 27-ամյա տղամարդը գտնվելով  Երեւան քաղաքի Ա.Միկոյան փողոցում գործող հյուրանոցային համալիրներից մեկի առանձնասենյակում, նկատելով ոստիկանության աշխատակիցների կողմից հյուրանոցային համալիրի տարածք մտնելու եւ այն շրջափակելու հանգամանքը, իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակ է արձակել վերջիններիս ուղղությամբ, որի ընթացքում վնասել է ոստիկանությանն ամրակցված ավտոմեքենան: Այնուհետեւ լսելով ոստիկանության աշխատակիցների հորդորները՝ հյուրանոցային համարի պատուհանից ցած գցելով  իր մոտ գտնվող ապօրինի պահվող «AK-74» մոդելի ինքնաձիգը, բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է զգալի չափերով 0,11 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 27-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով,  235-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 1-ին մասով եւ 268-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 33-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով: 27-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 33-ամյա տղամարդու նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լավրով․ Եվրոմիությունն այս փուլում «անվստահելի գործընկեր է»

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը արդեն սկսել է Հայաստանը ջրազրկելու ծրագիրը․ Նաիրի Հոխիկյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026
Նորություններ

Վեդիի գործով երեխաների հորեղբայրը՝ Թովմասը, ազատ արձակվեց. Ռուբեն Մելիքյան

10/05/2026
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը արդեն սկսել է Հայաստանը ջրազրկելու ծրագիրը․ Նաիրի Հոխիկյան

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական