Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը արդեն սկսել է Հայաստանը ջրազրկելու ծրագիրը․ Նաիրի Հոխիկյան

05/02/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է.  

«Առնվազն 2014 թվականից իմ հրապարակումներում պնդել եմ, այսօր էլ եմ պնդում, որ մեր թշնամին ձգտում է տիրանալ տարածաշրջանի 3 ռազմավարական գործոնների՝ բարձունքներ, ջրային ռեսուրսներ և հանքեր։ 2020թ․ պատերազմի հետևանքով Ադրբեջանը գրավեց կամ նվեր ստացավ Արցախի գրեթե բոլոր կարևոր բարձունքները, գետերը, մի շարք հանքեր։ Երբ տարիներ շարունակ խոսում էի Քարվաճառի ջրհավաք ավազանը օրենսդրական առումով ՀՀ կազմում ներառելու անհրաժեշտության մասին՝ նշելով դրա իրավական հիմքերը, կառավարությունը դա անվանում էր անլուրջ մոտեցում։ Ինձ պատասխանում էին, թե կարիք չկա մութ սենյակում սև կատու փնտրել, մանավանդ երբ այն չկա։ 5 տարի առաջ Ադրբեջանը փոխել է Մեղրի գետի Զվարագետ վտակի հունը դեպի Նախիջևան, ինչի հետևանքով Մեղրի և Ագարակ քաղաքներում ու հարակից բնակավայրերում խնդիրներ են առաջացել խմելու և ոռոգման ջրի հասանելիության հետ կապված: 

Այսօր Ադրբեջանը շարունակում է նույն գործընթացն արդեն Քարվաճառի հատվածում։ Երբ Արփա, Որոտան, Խաչեն և Թարթառ գետերի ակունքները իր ձեռքում են, թշնամուն ոչինչ չի խանգարում, օրինակ, Արփա գետի վտակների ուղղությունը փոխել դեպի այլ կողմ՝ այդկերպ Ջերմուկի Կեչուտի ջրամբարը, ապա նաև Սևանա լիճը զրկելով անչափ կարևոր ջրային ռեսուրսից։ Այդ դեպքում Հայաստանի իշխանությունը թող մութ սենյակում հպարտ քաղաքացի գտնի։ Հուշում․ Քարվաճառի ջրհավաք ավազանը միջազգային իրավունքի տեսանկյունից պատկանում է ոչ թե Արցախին, այլ Հայաստանի Հանրապետությանը։ Մի ալարեք, բացեք արխիվները և այլ փաստաթղթերը, կարդացեք»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վիճաբանել է հորեղբոր հետ և կրակոցներ արձակել վերջինիս ուղղությամբ. գործի նախաքննությունն ավարտվել է

Հաջորդ գրառումը

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկից դիրքեր են հանձնվել Ադրբեջանին. ՊՆ-ն ու Փաշինյանի ՊՈԱԿ-ը կրկին ստում էին. Mediaport

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Թափանցիկ» եվրոպացիները այդպես էլ չասեցին, թե ո՞վ է այդ հանձնաժողովի 15 միլիոն եվրոն կերել՝ Նիկոլը, Դանչոն, թե՞ հենց եվրոչինովնիկները. Աղասի Ենոքյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկից դիրքեր են հանձնվել Ադրբեջանին. ՊՆ-ն ու Փաշինյանի ՊՈԱԿ-ը կրկին ստում էին. Mediaport

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական