Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.42մ (09.10.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 11 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 1սմ-ով։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.551մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 9-ը ներառյալ՝ 155.995մլն. մ³: