Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Նիկոլ Փաշինյանը ԱԽ նիստ է հրավիրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:

Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նիստում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն ուղղված հետագա քայլերը: