Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Ռուսաստանի և ՀԱՊԿ դաշնակիցների միջև էական տարաձայնություններ չկան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Աստանա, որտեղ կանցկացվի Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների ամրապնդման խորհրդակցության գագաթաժողովը։

Ռուսաստանի ղեկավարը նախատեսում է նաեւ այցելել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որտեղ չի բացառվում Պուտինի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ. հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում դաշնակիցները որեւէ էական տարաձայնություն չունեն։