Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սերժ Սարգսյան․ «Ես շատ ավելի ուժեղ մարդկանց եմ պարտվել»

01/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Արմնյուզ» հեռուստաընկերությունն ապրիլի 30-ին ցուցադրել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի զրույցը կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ։ Ներկայացնում ենք հատվածներ այդ զրույցից։

Ռադիոտան գրավումից հետո Փաշինյանին չձերբակալելու մասին

Սերժ Սարգսյանն ասել է, որ Ռադիոտան շուրջ ծավալվող իրադարձություններին ինքը նայում էր «ավելի լայն պատկերի մեջ»։ «Նրանք սակավաթիվ էին, եւ չկար կանխատեսում, որ այդ շարժումը կարող է ծավալվել։ Մենք որոշեցինք, որ Փաշինյանի ձերբակալությունը կարող է այլ բնույթ հաղորդել իրադարձություններին։ Նաեւ չէինք բացառում, որ դա կարող էր խայծ լինել՝ եթե ձերբակալվեր,  հետո կհերոսացվեր», – ասել է Սերժ Սարգսյանը։

Նախկին նախագահն ասել է, որ որոշում կար բողոքները «մաշեցնել»։ «Մանավանդ, որ մենք դրա փորձը ունեինք՝ «Էլեկտրիկ Երեւանի», ՊՊԾ գնդի գրավման ժամանակ», – ասել է Սերժ Սարգսյանը։

Արտաքին ուժերի վերաբերմունքի մասին

Սերժ Սարգսյանն ասել է, որ երբ ինքը 2018 թվականի ապրիլի 17-ին ընտրվեց վարչապետ, շնորհավորանքներ ստացավ ոչ միայն Ռուսաստանից եւ ԵԱՏՄ երկրներից, այլեւ Եվրամիությունից եւ այլ երկրներից, սակայն վերջինների դեպքում դրանք «մի տեսակ զգուշավոր էին»։

«Նաեւ խնդիրներ տեսանք՝ կապված իրենց կողմից ուղղորդվող ուժերի վարքագծում։ Ես կարող եմ ենթադրել, որ միգուցե պատճառը մեր համառությունն էր Արցախի խնդրի լուծման ճանապարհին՝ մենք «կարմիր գիծ» ունեինք», – ասել է Սերժ Սարգսյանը։

Նախկին նախագահը չի բացառել, որ ԵԱՏՄ-ին միանալու Հայաստանի «կամավոր որոշումը» «որոշակի նստվածք» էր թողել արեւմտյան որոշակի շրջանակներում։

«Կարող է նաեւ ինչ-որ ուժեր սխալ հաշվարկներ կատարեցին՝ միգուցե, նրանց նպատակը մեզ «դաս տալն» էր, այլ ոչ թե իշխանափոխությունը», – ասել է Սերժ Սարգսյանը։

«Ես չեմ պարտվել սրանց, ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, ուժերին։ Այդպիսի ուժեր բոլոր տեղերում կային՝ ե՛ւ Արեւմուտքում, ե՛ւ Հյուսիսում», – նկատել է Հայաստանի երրորդ նախագահը։

«Նիկոլը ճիշտ էր՝ ես սխալվեցի» խոսքերի ապակոդավորումը

Սերժ Սարգսյանն ասել է, որ իր հրաժարականի տեքստում տեղ գտած «Նիկոլը ճիշտ էր՝ ես սխալվեցի» արտահայտությունը ավելի բարդ նախադասության կրճատ տարբերակն է։ Երրորդ նախագահն ասել է, որ այդ միտքն ամբողջությամբ այսպես է ձեւակերպված եղել․

«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, երբ ասում էր, որ պետք է ամեն գնով իշխանության գա, ես սխալվեցի՝ կարծելով, որ նրա համար թանկ է յուրաքանչյուր քաղաքացու կյանքը»։

Սերժ Սարգսյանն ասել է, որ իր թիմակիցներից շատերը դեմ էին, որ ինքը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնա «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ «Բայց ես կարիք ունեի անձնապես համոզվել՝ նա «կարմիր գիծ» ունի՞, թե՞ ոչ։ Համովեցի, որ նա պատրաստ է գնալ մինչեւ վերջ, մինչեւ դիվային վերջ», – ասել է երրորդ նախագահը։

Սերժ Սարգսյանն ավելացրել է, որ հրաժարականի մասին սկսել էր մտածել արդեն ապրիլի 21-ի երեկոյան եւ որոշել էր, որ հեռանալու է՝ անկախ նրանից, թե փողոցում կրքերը կհանդարտվեն, թե ոչ։

Կարեն Կարապետյանին՝ վարչապետ չառաջադրելու մասին

Սերժ Սարգսյանն ասել է, որ Կարեն Կարապետյանի հետ պայմանավորվածություն կար, որ եթե վերջինս իրեն լավ դրսեւորի վարչապետի պաշտոնում, ապա կհանդիսանա իր իրավահաջորդը՝ «առանց ժամկետ նշելու»։

«Առաջին խոսակցությունը մենք ունեցանք 2017 թվականի ամռան վերջին-աշնան սկզբին։ Մենք Կարեն Կարապետյանի հետ քայլում էինք կառավարական կեցավայրի տարածքում, եւ ես ասացի, որ եկել է որոշում ընդունելու ժամանակը։ Իրեն հարցրեցի՝ պատրա՞ստ է ստանձնել Հայաստանի ղեկավարի պաշտոնը։ Կարեն Կարապետյանը հարցրեց՝ ի՞նչ եմ ես մտածում։ Ես պատասխանեցի, որ համոզմունք ունեմ, որ եթե գլխավոր բանակցողները փոխվեն, ապա համանախագահները կարող են փորձել այլ տարբերակներ առաջարկել։ Ուստի կարծիք հայտնեցի, որ եթե իրեն չեմ նեղացնի, ապա առաջարկում եմ մենք որոշակի սահմանափակ ժամանակ շարունակենք այս տարբերակով՝ ես լինեմ վարչապետ, ինքը՝ առաջին փոխվարչապետ։ Կարեն Կարապետյանն ասաց, որ միանշանակ համաձայն է», – ասել է Սերժ Սարգսյանը։

Հրաժարականի տեքստից հանված եւս մեկ հատվածի մասին

Սերժ Սարգսյանն ասել է, որ Կարեն Կարապետյանի առաջարկով իր հրաժարականի տեքստից հանել է այն հատվածը, որում ողջունում էր Նիկոլ Փաշինյանի եւ Կարեն Կարապետյանի ձեռք բերված պայմանավորվածությունը երկխոսելու մասին, ինչպես նաեւ այն տողերը, որոնցով քաղաքացիներին կոչ էր անում օգնել Կարեն Կարապետյանին։

Սերժ Սարգսյանը «բամբասանք» է որակել վարկածներն այն մասին, թե իբր

Նիկոլ Փաշինյանի եւ Կարեն Կարապետյանի միջեւ ստվերային պայմանավորվածություններ են եղել։ «Ես Կարեն Կարապետյանին վաղուց եմ ճանաչում եւ գիտեմ, որ նա կարգին մարդ է», – ասել է նախկին նախագահը։

Արմեն Սարգսյանի մասին

Սերժ Սարգսյանն ասել է, որ Արմեն Սարգսյանը ուներ բոլոր հնարավորությունները լինել լավ նախագահ եւ արժեւորելու այդ ինստիտուտը։

«Ես վտսահ եմ, որ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան-Արմեն Սարգսյան եռանկյունին Հայաստանին կարող էր շատ օգուտներ բերել։ Բայց ոչ ոք կատարյալ չէ, եւ մարդու էությունը դրսեւորվում է կրիտիկական իրավիճակներում։ Ցավոք, դժվար իրավիճակում նա չկարողացավ իրեն դրսեւորել, որովհետեւ գտնվում էր շատ նսեմացված վիճակում։ Ստացվեց ենթարկեցնել նրան, ինչը շատ ամոթ է», – ասել է Սերժ Սարգսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կոռուպցիայի հանձնաժողովը երեք պաշտոնատար անձի վերաբերյալ հաղորդում է ուղարկել դատախազություն

Հաջորդ գրառումը

Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվեցին ռազմական գործողությունների դադարեցման շուրջ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվեցին ռազմական գործողությունների դադարեցման շուրջ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական