Ուրբաթ, Մայիսի 16, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վտանգը հասավ հայկական ավիացիա. hetq.am

27/03/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ավիակոմպանիա Արմենիա» ընկերությունը, որը 3 չվերթ ուներ Երեւանից դեպի Մոսկվա, մարտի 24-ից ստիպված է բավարարվել միայն մեկով։ Պատճառը դեպի Ռուսաստան թռչող ինքնաթիռների պակասն է։ Չկա օդանավ՝ չկա թռիչք․ գրում է hetq.am-ը։

Ընկերության չվերթերից երկուսը դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան էին․ մեկը՝ կեսօրին մոտ, մյուսը՝ երեկոյան։ Երրորդ չվերթը դեպի «Շերեմետեւո» էր։ Բացի դրանից՝ փոխադրողն իրար էր կապում նաեւ Երեւանն ու Սանկտ Պետերբուրգը, իսկ ավելի վաղ Երեւանից թռչում էր Միներալնիե Վոդի ու Վորոնեժ։ Եթե վերջինիս օդանավակայանը ժամանակավորապես փակ է՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմի թատերաբեմին մոտ լինելով, ապա Մին․Վոդին բաց է, բայց «Արմենիան» վերջին շրջանում ո՛չ այստեղ էր թռչում, ո՛չ Վորոնեժ, փոխարենը կենտրոնացել էր Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի վրա։ 

Մարտի 24-ին ավիափոխադրողը հայտարարեց, որ ինքնաթիռների շահագործմանը խոչընդոտող պատժամիջոցների պատճառով ստիպված է ժամանակավորապես կասեցնել դեպի «Վնուկովո» եւ «Շերեմետեւո» իրականացվող 2 չվերթերը մարտի 24-ից մինչեւ ապրիլի 15-ը ներառյալ: «Վնուկովոյի» կեսօրվա չվերթը կիրականացվի նախկինի պես։ «Այս պահին աշխատանքներ են տարվում ստեղծված իրավիճակի վերաբերյալ այլընտրանքային լուծումներ գտնելու ուղղությամբ»,- նշեց «Արմենիան»։Փաստորեն, ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով խնդրի առաջ են կանգնել ոչ միայն ռուսական ավիաընկերությունները, որոնց կողմից շահագործվող օդանավերը դրանց արտասահմանյան սեփականատերերը (լիզինգատուները) հետ են պահանջում, այլեւ ոչ ռուսական փոխադրողները, որոնք թռչում են դեպի այդ երկիր։

Հիշեցնենք, որ Հայաստանն այն երկրներից է, որ խնդիր չունի ռուսական ավիաընկերությունների հետ․ թե՛ մերոնք են թռչում այդ ուղղությամբ, թե՛ նրանք են գալիս Հայաստան։ Այլ թեմա է երրորդ երկրների լիզինգատուների պարագան, որոնք Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցների շրջանակներում կարող են իրենց պահանջները ներկայացնել թե՛ ռուսական, թե՛, փաստորեն, նաեւ հայկական շահագործողներին։

Փետրվարի 24-ին ուկրաինական ճակատում սկսված ռազմական գործողություններից հետո, երբ ռուսական ընկերությունները մեծ խնդիրների բախվեցին, Հայաստանում նրանց հետ կապված միակ լուրջ դեպքը, թերեւս, «Սիբիր» ավիաընկերության ինքնաթիռի (գրանցումը՝ VP-BSL) հետադարձ թռիչքի արգելքն էր, որը մարտի 3-ին Երեւան էր եկել Նովոսիբիրսկից, սակայն իրավունք չստացավ վերադառնալ։ Ինչպես հայտարարել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեն, խնդիրը դրա շահագործող «Սիբիրի», գրանցման երկիր Բերմուդյան Կղզիների եւ իռլանդական սեփականատեր «SMBC Aviation Capital»-ի միջեւ էր։ Միանգամից ասենք, որ օդանավն այդպես էլ չվերադարձավ Ռուսաստան։ Մարտի 16-ին այն Երեւանից թռել է հունական Հերակլիոն, իսկ ամսի 17-ին վայրէջք է կատարել չեխական Օստրավայում։ Սա, ըստ էության, նշանակում է, որ իռլանդական սեփականատերը հետ է վերցրել իր ինքնաթիռը «Սիբիրից», ինչին նպաստել է այն, որ օդանավը հայտնվել էր Հայաստանում (ռուսական ընկերությունները ներկայում խուսափում են օտարերկրյա լիզինգատուներից վարձակալած օդանավերով միջազգային չվերթեր կատարել, քանի որ դրանք այլ երկրներում կարող են հայտնվել արգելանքի տակ)։

Իսկ ի՞նչ կապ կա այս միջադեպի եւ «Ավիակոմպանիա Արմենիայի» թռիչքների կրճատման միջեւ։ Ուղիղ կապ։ Բանն այն է, որ հայկական ընկերությունն ունի 3 ինքնաթիռ, որոնցից մեկի սեփականատերը, համաձայն planespotters.net կայքի, հենց «SMBC Aviation Capital»-ն է։

Աղբյուրը՝  hetq.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը հայտարարել է Արցախի գազամատակարարման մեկնարկի մասին

Հաջորդ գրառումը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 14 նոր դեպք

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վենդետաներ չեն լինելու, բայց քաղաքական վենդետաներ լինելու են

16/05/2025
Նորություններ

Ուղիղ. Խորհրդարանական ճեպազրույցներ – 16.05.2025

16/05/2025
Նորություններ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը գործարկել է նոր պաշտոնական կայքը

16/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել ՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի

15/05/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 14 նոր դեպք

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Զելենսկին ռուսական պատվիրակության կազմն անվանել է «կեղծիք»

16/05/2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի գլխավորած պատվիրակությանն  ուղարկել է՝ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ վարելու, որոնք...

ԿարդալDetails

Ստամբուլում բանակցությունները տեղափոխվել են օրվա երկրորդ կես. Զախարովա

16/05/2025

Վենդետաներ չեն լինելու, բայց քաղաքական վենդետաներ լինելու են

16/05/2025

Դժվար է նման արարքը գնահատել որպես այլ բան, քան մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ. Կոպիրկինի բաց նամակը՝ Արծրուն Հովհաննիսյանին

16/05/2025

Ռուբիոն ժամանել է Թուրքիա

16/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական