Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պահեստազորային սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը և զորացրումը կսկսվի դեկտեմբերի 20-ից. հրապարակվել է Կառավարության որոշման նախագիծը

16/12/2020
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի կատարումն ապահովելու հանգամանքով:Նախագծով սահմանվում է պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի զորակոչի հայտարարման և կազմակերպման գործընթացը, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը: Կառավարության որոշման նախագծում նշվում է․Հայտարարել 2020 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը ներառյալ Հայաստանի Հանրա­պետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ (այսուհետ՝ պահեստազորի սպայական կազմի զորակոչ)՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:Սահմանել պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ:Պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակներում մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ զորացրել Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով (այսուհետ՝ օրենք) սահման­ված ժամկե­տում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծա­ռա­յու­թյուն անցած զինծառայողներին:Պաշտպանության նախարարին՝ 1) օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում ընդունել պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի զորակոչի անցկաց­ման և օրենքով սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման. 2) ապահովել օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն պահեստազորի սպայական կազմի զորակոչի մանդատային հանձնաժողովի ստեղծումը. 3) պահեստազորի սպայական կազմի զորակոչից խուսափող քաղաքա­ցիների տվյալներն ուղարկել Ոստիկանության համա­պա­տասխան կառուցվածքային ստորա­բաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը Քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ:1․ Առաջարկել Գլխավոր դատախազին շարունա­կելպահեստազորի սպայական կազմի զորակոչից խուսափող քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:2․ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին՝ 1) հայտարարված պահեստազորի սպայական կազմի զորակոչին Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող քաղաքացիների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին. 2) իրավասության սահմաններում ապահովել պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ:Արտաքին գործերի նախարարին` 1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հյուպատոսական հաշվառման կանգնած և պահեստազորի սպայական կազմի զորակոչին ենթակա քաղաքացիներին ծանուցել օրենքի պահանջներին համապատասխան Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ ներկա­յանալու համար. 2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պահեստազորի սպայական կազմի զորակոչին ենթակա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերա­դարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությանը:1․ Ոստիկանության պետին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենին` պահեստազորի սպայական կազմի զորակոչին ենթակա քաղա­քացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով պահեստազորի սպայական կազմի զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Tert.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հիմա մեկ ճակատով, մեկ բռունցքով հայրենիքը փրկելու պահն է. Միքայել Մինասյան

Հաջորդ գրառումը

Թրամփին հորդորում են չարգելափակել պաշտպանական բյուջեի նախագիծը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Նորություններ

Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում. Վարուժան Գեղամյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Թրամփին հորդորում են չարգելափակել պաշտպանական բյուջեի նախագիծը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական