Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը հունվարի 26-ից փետրվարի 2-ը և փետրվարի 2-9-ը կանխատեսվում է նորմայից բարձր 3-6 աստիճանով. գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Կանխատեսումներն արված են ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF)։
Օդի ջերմաստիճանի «անարդար» բաշխում՝ Գրենլանդիայում ավելի տաք քան Երևանում։
Մինչ Կենտրոնական Եվրոպան կանգնած է խիստ ձմեռային սառնամանիքների շեմին, Գրենլանդիայում այսօր արձանագրվում է ռեկորդային տաք եղանակի վերադարձ․ Մանիիտսոկ օդանավակայանում օդի ջերմաստիճանը հասել է +8,7°C-ի, իսկ առաջիկա գիշերների նվազագույն ջերմաստիճանը, կանխատեսումների համաձայն, կկազմի մինչև +4°C, ինչը շուրջ 3°C-ով գերազանցում է հունվարի համար գրանցված նախկին ռեկորդը։





