Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք չենք մոռանա, որ Հայոց ցեղասպանությունից փրկված մեր ժողովրդի զավակներին ընդունող առաջին երկիրը Սիրիան էր. Արամ Ա

03/12/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեծի Տանն Կիլիկիո Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսը սիրո և զորակցության պատգամ է ուղղել հալեպահայությանը: Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից: 

Արամ Ա կաթողիկոսը նշել է, որ Հալեպը կրկին տագնապի մեջ է: Նա ընդգծել է, որ անցնող տասնամյակների ընթացքում տարբեր տագնապներ են հարվածել Միջին Արևելքի մշակութային, կրոնական և ազգերի համակեցության պատմական քաղաքը, և  Հալեպի հայերը ևս կրել են այդ ամենի ծանր հետևանքները:

«Հայ ժողովրդի պատմության գլխավոր էջերում միշտ կենտրոնական ներկայություն է ունեցել Հալեպը՝ տնտեսական, մշակութային, կրոնական և ազգային իմաստով: Իր եկեղեցիներով, մշակութային, կրթական ու ընկերային կենտրոններով և իր հայաշունչ մթնոլորտով Հալեպը ճառագող ներկայություն է ունեցել հատկապես սփյուռքի հայության կյանքում: Ղեկավարներ, ուսուցիչներ, մտավորականներ, հոգևորականներ ու հասարակական գործիչներ Լիբանանից սկսած մինչև Երևան, եվրոպական երկրներից սկսած մինչև Ատլանտյան օվկիանոսի ափերը խոր արմատներ ունեն Հալեպում»,-նշել է  Արամ Ա կաթողիկոսը:

Նա ընդգծել է, որ այսօր տագնապի մեջ գտնվող Հալեպի հայությունը միայնակ չէ, և բոլորը հալեպահայության կողքին են աղոթքի, սիրո, զորակցության միջոցով: Կաթողիկոսի խոսքով՝ Հալեպը հայ ժողովրդի համար անցյալ չէ՝ իր փառքի օրերով, իր կարևոր իրագործումներով ու առանցքային դերակատարությամբ. Հալեպը միշտ պիտի մնա ներկա ու նաև՝ ապագա:

«Ազգի հզորության աղբյուրն իր հավաքական հավատքն է, տագնապներին դիմագրավելու իր հավաքական կամքն է, ապագան կերտելու հավաքական հույսն է: Այսպե՛ս էի հավատում Հալեպի հայությանը: Մենք այսպես տեսանք ու վկայեցինք, երբ շուրջ տասը տարի առաջ տագնապի օրերին այցելեցինք Հալեպ ու մեր ժողովրդի կողքին կանգնեցինք: Այսպես տեսանք ու վկայեցինք, երբ երկրաշարժի օրերին մեր ժողովրդի զավակների հետ քայլեցինք Հալեպի հայաշատ փողոցներում: Հուսահատությունն ու անորոշությունը հեռու են Հալեպի հայության կյանքից: Մենք միշտ եղել ենք ու պիտի մնանք Սիրիայի կողքին: Մենք չենք մոռանա, որ Հայոց ցեղասպանությունից փրկված մեր ժողովրդի զավակներին ընդունող առաջին երկիրը Սիրիան էր, հետևաբար մեր ժողովրդի կապվածությունը Սիրիայի հետ պետք է ամուր մնա»,-շեշտել է Արամ Ա կաթողիկոսը:

Նա իր բարձր գնահատանքն է հայտնել Առաջնորդ Սրբազանին և ազգային իշխանությանը, հայկական համայնքի բարօրությանը լծված բոլոր կազմակերպություններին, ժողովրդի առօրյա կարիքները հոգացող երիտասարդներին, որոնք գիշեր ու ցերեկ մեծ նվիրումով ծառայում են հայ ժողովրդին:

«Ջերմորեն ողջունում ենք այս տագնապը միասնական ոգով ու ճիգով դիմագրավելու Հալեպի հայության ամուր կամքը: Կաղոթենք, որ Աստված հեռու պահի Հալեպի հայությանն ամեն տեսակ վտանգներից: Թող սերն ու խաղաղությունը կամար կապեն Սիրիայի ժողովրդի կյանքի վերևում»,-եզրափակել է Արամ Ա կաթողիկոսը:

Նախորդ շաբաթ Սիրիայում հակակառավարական ուժերը հարձակում են սկսել Իդլիբի և Հալեպի նահանգներում։ Նրանց հաջողվել է արագ վերահսկողության տակ առնել մի շարք բնակավայրեր, ինչպես նաև Հալեպը։ Հալեպի գրավումը Սիրիայի հակակառավարական ուժերի ամենամեծ հաջողությունն է վերջին տարիների ընթաքում։ 2016 թվականից ի վեր Սիրիայի կառավարությունը լիակատար վերահսկողության տակ էր վերցրել քաղաքը։ 

Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ Իրանի աջակցությունը վայելող հարյուրավոր իրաքցի մարտիկներ անցել են Սիրիա, որպեսզի կառավարական ուժերին օգնեն գրոհայինների դեմ պայքարում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայոց Հովվապետը մտահոգությամբ անդրադարձել է Ադրբեջանի կողմից հնչող անթաքույց սպառնալիքներին

Հաջորդ գրառումը

Թուրքիան գրավված է պահում Հալեպը. Երևանից մինչև Թուրքիայի սահման 24,5 կմ է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026
Նորություններ

Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» տունը «պաժառ» է ընկել. «Հրապարակ»

16/05/2026
Նորություններ

Հանրային քննարկում` ինչպե՞ս են մեզանից գողանում ընտրությունները և ի՞նչ կարող ենք անել հունիսի 7-ին. Արման Թաթոյան

16/05/2026
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026
Հաջորդ գրառումը

Թուրքիան գրավված է պահում Հալեպը. Երևանից մինչև Թուրքիայի սահման 24,5 կմ է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

16/05/2026

ԱՆՏԵՂՅԱԿ, ԲԵԽԱԲԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի հայրենակիցներ, Ապրիլի 30-ին հարցում էի ուղարկել կառավարություն՝ մարնամասն տեղեկություններ ստանալու համար, թե Հայաստանի դեմ մղվող «հիբրիդային»...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական