Եթե ես նախկինում զբաղեցրել եմ ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնը, դա չի ենթադրում, որ ես այդ պաշտոնը պետք է նորից զբաղեցնեմ։
Եթե ես նախկինում զբաղեցրել եմ ՀՊՏՀ Կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնը, դա չի նշանակում, որ ես նորից պետք է ընտրվեմ դեկան․․․
Եթե Ռոբերտ Քոչարյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ Նախագահի պաշտոնը, դա չի ենթադրում, որ նա նորից պետք է ղեկավարի Հայաստանը։
Հայաստանի հաջորդ վարչապետը պետք է Նիկոլ Փաշինյանը չլինի ու դա չի ենթադրում, որ այդ պաշտոնը պետք է զբաղեցնի նախկին պաշտոնյաներից որևէ մեկը։
Մենք կարող ենք և պետք է ունենանք նոր վարչապետ։
Ազգային ժողովն իրավասու է իմպիչմենտի միջոցով ընտրել նոր վարչապետ։ Դա է խորհրդարանական քաղաքական ուժերի միակ հնարավորությունը։ Եթե դա նրանք իրականություն դարձնել չեն կարող, ապա ակնհայտ է, որ առավել սուղ են լինելու նրանց կարողությունները՝ ընտրությունների միջոցով նոր վարչապետ ունենալու համար, հետևաբար այդ՝ երկրորդ ճանապարհին նրանց լավագույն ներդրումը կլինի՝ չխանգարելը։
Էդգար Ղազարյան, պետական, հասարակական գործիչ, դիվանագետ, գիտնական,









